Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մեկ միլիոն ֆունտ շահած բրիտանուհին շարունակում Է ցածր աշխատավարձով գանձապահ աշխատել

Մեկ միլիոն ֆունտ շահած բրիտանուհին շարունակում Է ցածր աշխատավարձով գանձապահ աշխատել
 ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանայի Ուեսթ Միդլենդսի կոմսության Վուլվերհեմփթոն քաղաքի բնակչուհին, որը Euromillions վիճակախաղով մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ Է շահել, որոշել Է գանձապահ մնալ սուպերմարկետում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mirror-ը:

Շահումն ստանալուց հետո 50-ամյա Ամանդա Լյուիսը մուծել Է հիփոթեքը, ավտոմոբիլներ գնել երկու չափահաս երեխաների համար, նոր տուն՝ իր եւ ամուսնու համար, ինչպես նաեւ ձեռք Է բերել անշարժ գույք, որը կարելի Է վարձակալության տալ:

Լյուիսը չի ազատվել սուպերմարկետից, որտեղ աշխատել Է 15 տարի, եւ մնացել Է գանձապահ: Նա վաստակում Է ժամում 9 ֆունտ ստեռլինգ, ինչն ընդամենը 1,5 ֆունտով Է ավելի նվազագույն աշխատավարձից, որը թույլատրված Է բրիտանական օրենքներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]