Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունիս

Դանիական ամսագիրը հայերի մայրական գծով ժառանգականության շարունակականությունն ապացուցող հոդված է հրապարակել


ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիական ամենահեղինակավոր ամսագրերից մեկը՝ Eurekalert.org-ը հայերի մայրական գծով ժառանգականության շարունակականությունն ապացուցող  հոդված է հրապարակել: «Արմենպրես»-ի  մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն ասաց, որ  ուսումնասիրության համար օգտագործվել է ժամանակակից Հայաստանի եւ Արցախի տարածքի հուշարձաններից հայտնաբերված մարդաբանական  նյութը: «Այն ցույց է տվել, որ մ.թ.ա. 7-րդ հազարամյակի վերջերից առ այսօր այստեղ ապրող մարդիկ ժառանգական շարունակականության մեջ են: Սրանք հայոց պատմության, ծագումնաբանության խնդիրների լուսաբանման համար արժեքավոր տվյալներ են»,-ասաց նա:

Պավել Ավետիսյանի խոսքով` սա առաջին դեպքն էր, երբ ուսումնասիրությունը միտված է եղել հայաստանյան նյութն արժեւորելուն:«Մեր երազանքն է եղել այնքան նյութ հանել, որ կարողանանք հնագիտական հուշարձաններից հանված տվյալներից գենետիկական նյութերի բազա ունենալ»,-ասաց նա՝ հավելելով, որ շուտով նմանատիպ ուսումնասիրություն կլինի նաեւ հայրական գծով գենետիկ ժառանգականության հետ կապված:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ