Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Twitter-ում կարող Է հայտնվել անհավաստի տեղեկատվությունը նշելու հնարավորություն. WP

Twitter-ում կարող Է հայտնվել անհավաստի տեղեկատվությունը նշելու հնարավորություն. WP
 ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առավել մեծ ժողովրդականություն վայելող սոցիալական ցանցերից մեկում՝ Twitter-ում, կարող Է հայտնվել իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն բովանդակող գրությունները նշելու հնարավորություն: Հունիսի 29-ին այս մասին հայտնել Է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ, որոնք իրազեկված են ընկերության ներկայիս նախագծերի մասին:

Նրանց կարծիքով՝ նոր գործառույթը, որն առայժմ գտնվում Է թեստավորման փուլում, Twitter ընկերության՝ սոցցանցի շրջանակներում տարատեսակ չարաշահումների դեմ պայքարի բաղկացուցիչ մասն Է: Ըստ աղբյուրների՝ օգտատերերը կարող են «սեւ նշան» դնել՝ քլիք անելով բացվող մենյուի հատուկ ներդիրում: Այնուամենայնիվ թերթը նշում Է, որ նոր գործառույթի սահմանումն առայժմ հաստատված չԷ ընկերության ղեկավարության կողմից, այնպես որ, հնարավոր Է, որ այն նաեւ չհայտնվի:

Twitter սոցիալական ցանցն իրենից ներկայացնում Է միկրոբլոգների ծառայություն կարճ հաղորդագրությունների հրապարակային փոխանակման համար: Դրա ամսական լսարանը 2016 թվականին հասել Էր գրեթե 320 միլիոն մարդու: Ընկերության շուկայական կապիտալացումը կազմում Է ավելի քան 12 միլիարդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]