Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռոնալդուն ցուցադրել Է իր նորածին երեխաներին

Ռոնալդուն ցուցադրել Է իր նորածին երեխաներին
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի խաղացող Կրիշտիանու Ռոնալդուն Instagram-ում հրապարակել Է իր նորածին երեխաների լուսանկարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նորությունների ազգային ծառայության (ՆԱԾ) տվյալներով՝ երկվորյակներին, որոնք հուլիսի 8-ին ծնվել են փոխնակ մորից, տրվել են Մեթյու եւ Եվա անունները: 2015 թվականի հունվարին Ռոնալդուն հինգ տարվա հարաբերություններից հետո բաժանվել Է ռուսաստանցի մոդել Իրինա Շեյկից: Զույգն ընդհանուր երեխաներ չուներ: Ներկայում հարձակվողը հանդիպում Է 22-ամյա իսպանացի մոդել Ջորջինա Ռոդրիգեսի հետ:

Ֆուտբոլիստը դաստիարակում Է վեցամյա որդուն՝ Կրիշտիանու-կրտսերին, որը նույնպես փոխնակ մորից Է ծնվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]