Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ֆրանսիայի պետական պարտքը հասել Է պատմական առավելագույնին

Ֆրանսիայի պետական պարտքը հասել Է պատմական առավելագույնին
 ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Insse ազգային վիճակագրական վարչության տվյալների համաձայն՝ Ֆրանսիայի պետական պարտքի ծավալը 2016 թվականի վերջի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 96,3 տոկոսից 2017 թվականի առաջին եռամսյակում հասել Է ՀՆԱ-ի 98,9 տոկոսին եւ կազմել պատմության մեջ ռեկորդային 2,21 տրիլիոն եվրո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կենտրոնական կառավարության պարտքը հունվար – մարտին աճել Է 49,5 միլիարդ եվրոյով, սոցիալական ապահովության համակարգի պարտքը՝15 միլիարդ եվրոյով, իսկ ինքնակառավարման տեղական մարմինների պարտքի ծավելը նվազել Է 1,2 միլիարդ եվրոյով:

Նախօրյակին հայտարարվել Է, որ 2017 թվականին Ֆրանսիայի բյուջեի պակասուրդն, ամենայն հավանականությամբ, կգերազանցի ՀՆԱ-ի 3 տոկոս նպատակային ցուցանիշը եւ կկազմի 3,2 տոկոս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]