Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ-ում հաստատված սիրիահայերի ինտեգրման խնդիրները հեշտությամբ լուծվում են. Հրանուշ Հակոբյան

ՀՀ-ում հաստատված սիրիահայերի ինտեգրման խնդիրները հեշտությամբ լուծվում են. Հրանուշ Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական ճգնաժամի սկսվելուց ի վեր Հայաստան ժամանած սիրիահայերի ինտեգրման խնդիրները հեշտությամբ լուծվում են: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Շուրջ 2000 երեխա սովորում է դպրոցներում, 500 երիտասարդ՝ բուհերում: Սիրիահայ ուսանողների ուսման վարձերի հարցում բարեգործական հիմնադրամների հետ միասին օգնում է պետությունը,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հակոբյանը:

Հրանուշ Հակոբյանը հավելեց, որ նախարարությունը ստեղծել է նաև միասնական հարթակ, որտեղ սիրահայերին ուսուցանում են ՀՀ օրենսդրությունն ու բիզնես ծրագրեր:

Նախարարը նկատեց, որ սիրիահայերին նախարարության միջնորդությամբ ցածր տոկոսադրույքով՝ 4 տոկոսով են վարկեր տրամադրվում՝ 5 տարի մարման ժամկետով:

Հրանուշ Հակոբյանը նաև հայտնեց, որ սիրիական ճգնաժամի սկսվելուց ի վեր ՀՀ է ժամանել 22 հազար սիրիահայ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]