1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Բաց կառավարման գործընկերությունն» երկարաձգել է Ադրբեջանի պասիվ անդամի կարգավիճակի ժամկետը

«Բաց կառավարման գործընկերությունն» երկարաձգել է Ադրբեջանի պասիվ անդամի 
կարգավիճակի ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունը երկարաձգել է Ադրբեջանի պասիվ անդամի կարգավիճակը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

«Բաց կառավարման գործընկերության» նիստը տեղի է ունեցել հունիսի 27-28-ը Վաշինգտոնում, և ամբողջ նիստի ժամանակ քննարկվել է Ադրբեջանի կազմակերպությունում ունեցած կարգավիճակի հարցը:

Կազմակերպության ղեկավար մարմնի նիստում տեղի ունեցած քննարկումների արդյունքում Ադրբեջանի կազմակերպության պասիվ անդամի կարգավիճակը երկարաձգվել է 1 տարով:

Նիստի ժամանակ Ադրբեջանի պասիվ անդամի կարգավիճակի պահպանմանը կողմ են քվեարկել կազմակերպության 22 անդամներից 19-ը:

ԲԿԳ-ն Ադրբեջանին տվել է 12 ամիս ժամանակ՝ կարգավորելու քաղաքացիական հասարակության հետ կապված խնդիրները, ինչից հետո կքննարկվի Ադրբեջանի ակտիվ ադամի կարգավիճակի վերականգնման հարցը:

Կազմակերպության պասիվ անդամի կարգավիճակով Ադրբեջանը նիստերին կարող է մասնակցել միայն որպես դիտորդ՝ առանց տեղի ունեցող քվեարկություններին ձայնի իրավունքի:

Ադրբեջանում քաղաքացիական հասարակության դեմ իրականացվող ճնշումների, հետապնդումների, խոսքի ազատության սահմանափակման, անօրինական ձերբակալությունների քաղաքականությունը դժգոհություն է առաջացրել ոչ միայն երկրի ներսում, այլ նաև միջազգային հանրության և հեղինակավոր կազմակերպությունների շրջանում:

«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի բարելավմանը, խթանել վերջինիս արդյունավետությունը՝ բարձրացնելով պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության մակարդակը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]