Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լոնդոնի օդանավակայանում կին Է ձերբակալվել ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով

Լոնդոնի օդանավակայանում կին Է ձերբակալվել ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցները հունիսի 29-ին Հիթրոու օդանավակայանում ձերբակաել են երիտասարդ մի կնոջ, որին կասկածում են ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ՛ Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Սքոթլանդ-յարդի կայքում զետեղված հայտարարության մեջ:

Բրիտանիայի մայրաքաղաքի 21-ամյա բնակչուհուն Ստամբուլից վերադառնալուց հետո տարել Է տեղի ոստիկանության բաժանմունքներից մեկը: Նշվում Է, որ ձերբակալումը կապված Է Սիրիայի իրադարձությունների հետ:

Փաստաթղթում նաեւ նշվում Է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները երկու հասցեներով խուզարկություններ են կատարել Լոնդոնի հյուսիսում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am