Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թրամփը Եվրոպայում կխոսի ՌԴ-ի հետ «ավելի կառուցողական» հարաբերությունների հաստատման մասին

Թրամփը Եվրոպայում կխոսի ՌԴ-ի հետ «ավելի կառուցողական» հարաբերությունների հաստատման մասին
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ արտասահմանյան ուղեւորությունը, որն սկսվում Է հուլիսի 5-ին, կլինի, «կարճատեւ, բայց հագեցած»: Դրա ընթացքում կարծարծվի նաեւ Ռուսաստանի հետ «ավելի կառուցողական հարաբերությունների» հաստատման հարցը: Այս մասին Սպիտակ տանը լրագրողների համար կայացած ճեպազրույցում հայտնել Է ազգային անվտանգության գծով Միացյալ Նահանգների ղեկավարի օգնական Հերբերտ Մաքմասթերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գերմանիայի Համբուրգ քաղաքում հուլիսի 7-8-ը հավաքվելու են աշխարհի առաջատար երկրների «Մեծ քսանյակի» (G20) ղեկավարները: Մասնավորապես, այնտեղ պետք Է կայանա Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների առաջին անձնական երկկողմ հանդիպումը:

«Ինչպես արդեն ասել Է մեր նախագահը, ինքը կցանկանար, որ ԱՄՆ-ը եւ Արեւմուտքն, ամբողջությամբ վերցված, ավելի կառուցողական հարաբերություններ ունենային Ռուսաստանի հետ,- ասել Է Մաքմասթերը:- Բայց նա նաեւ հասկանալ Է տվել, որ մենք անհրաժեշտ ամեն ինչ կանենք Ռուսաստանի ապակայունացնող գործելակերպին հակահարված տալու համար», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am