Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը Սիրիային մեղադրել Է քիմիական զենքի ոչնչացման պարտավորությունները չկատարելու մեջ

ԱՄՆ-ը Սիրիային մեղադրել Է քիմիական զենքի ոչնչացման պարտավորությունները չկատարելու մեջ
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիան չի վերացրել քիմիական զենքի ստեղծման՝ իր ծրագիրը: Այս պնդումն Է բովանդակում գրավոր այն հայտարարությունը, որը հունիսի 29-ին Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը տարածել Է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) զեկույցի հրապարակման առթիվ, որը հաստատում Է ապրիլի սկզբին Սիրիայի Խան Շեյխուն քաղաքում զարինի կիրառումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Փաստերն արտացոլում են (…) (նախագահ Բաշարի) վարչակարգի կողմից քիմիական զենքի կիրառման ցուցակը: Սիրիան առաջվա պես չի կատարում իր իրավական պարտավորությունները Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման եւ կիրառման արգելման եւ դրա ոչնչացման կոնվենցիայի շրջանակներում, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2118 բանաձեւի շրջանակներում»,- նշել Է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը: :

Վերջինիս վկայությամբ՝ այժմ հիշյալ զեկույցը կներկայացվի ՄԱԿ-ի եւ Քիմիական զենքի արգելման կազմակերպության Քիմիական գրոհների հետաքննության համատեղ մեխանիզմի քննարկմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]