Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանում փակվել է 1480 աղբանոց

Հայաստանում փակվել է 1480 աղբանոց

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մաքուր Հայաստան» ծրագրի  շրջանակներում  2017 թվականի հունիսի 27-ի դրությամբ գույքագրված, քարտեզագրված և անձնագրավորված  2029  (494,61 հա) աղբանոցից փակվել է 1480-ը, փակման ենթակա է ևս 272 աղբանոց:   Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից՝ հավելելով. «ՀՀ մարզերի և համայնքների աղբահանության և սանիտարական մաքրման շրջանակներում  126 համայնք  39 մասնավոր ընկերության է պատվիրակել  աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները, իսկ 97  համայնքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնելու համար տնտեսվարող սուբյեկտների հետ կնքվել են շուրջ 8500 պայմանագիր:

Այսօրվա դրությամբ  առկա  է 277 հիմնական աղբավայր  և մինչև 2018 թվականի մայիսի 27-ը հանրապետությունում նախատեսվում է ունենալ    117 արտոնագրված աղբավայր:

Չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերում  տուգանքներ կիրառելու օրենսդրական նախաձեռնության աշխատանքներն արդեն ավարտվել են  և ս.թ սեպտեմբերին այն կներկայացվի  Ազգային ժողով, կհաստատվեն նաև  աղբավայրերի արտոնագրման չափանիշները:

ՀՀ   մարզերում պարբերաբար անցկացվում են  սանիտարական մաքրման, տարածքների բարեկարգման, աղբավայրերի փակման աշխատանքներ: Մասնավորապես, հուլիսի 1-ին մի քանի մարզերում տեղի են ունենալու շաբաթօրյակներ»:  

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]