Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանը և Վրաստանը կընդլայնեն համագործակցությունը տրանսպորտի, կապի և հեռահաղորդակցության ոլորտներում

Հայաստանը և Վրաստանը կընդլայնեն համագործակցությունը տրանսպորտի, կապի և 
հեռահաղորդակցության ոլորտներում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունիսի 29-ին ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիային։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, բարձր գնահատելով երկու երկրների միջև համագործակցության ամուր հիմքերը՝ Վահան Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև առանձնահատուկ գործընկերային հարաբերություններ են ձևավորված։ Նախարարն ընդգծել է, որ տնտեսության զարգացմանն ուղղված կարևորագույն՝ տրանսպորտի, կապի և հեռահաղորդակցության ոլորտներում առաջիկայում երկու երկրների միջև համագործակցությունն ավելի կընդլայնվի։

Անդրադառնալով ՏՏ ոլորտի զարգացման հնարավորություններին՝ նախարարն առաջարկել է քայլեր ձեռնարկել այս ոլորտում երկու երկրների միջև համատեղ իրականացվող ծրագրերն ընդլայնելու և զարգացնելու ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Լարսի ավտոճանապարհին, բեռնափոխադրումներին և ուղևորափոխադրումներին առնչվող մի շարք խնդիրների։ Քննարկվել են հետագա համագործակցությանն առնչվող այլ հարցեր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]