Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հրանուշ Հակոբյանն ու Կանադայի հայոց թեմի առաջնորդը քննարկել են սփյուռքին առնչվող մի շարք հարցեր

Հրանուշ Հակոբյանն ու Կանադայի հայոց թեմի առաջնորդը քննարկել են սփյուռքին 
առնչվող մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հունիսի 29-ին ընդունել է Կանադայի հայոց թեմի առաջնորդ Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,  ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորել է Բաբկեն Սրբազանի ազգասիրական, հայանպաստ գործունեությունը, համայնքը միավորելուն, հայապահպանությանն ուղղված նրա ջանքերը:

Սփյուռքի նախարարը Բաբկեն արքեպիսկոպոսին ներկայացրել է նախարարության կատարած աշխատանքներն ու իրականացրած ծրագրերը, անդրադարձել  նոր ծրագրերին, «Հայրենիք-Սփյուռք» 6-րդ համաժողովի կազմակերպական աշխատանքներին:

Բաբկեն Սրբազանը շնորհակալություն է հայտնել  ջերմ ընդունելության համար, ներկայացրել համայնքի հաջողությունները և նվաճումները:  Նա հպարտությամբ նշել է, որ Կանադայի հայկական համայնքի, կազմակերպությունների և դեսպանի ջանքերով Օտտավայի կենտրոնում` Համադաշնության պուրակում, տեղադրվել է հայտնի կանադահայ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի կիսանդրին, որը  հայ ժողովրդի նվերն է Կանադայի ժողովրդին և խորհրդանշում է Կանադայի և Հայաստանի միջև ամուր բարեկամությունը: Սրբազանն անդրադարձել է նաև Մոնրեալում և Տորոնտոյում Հայաստանի Առաջին Հանրապետության տոնին նվիրված քայլարշավներին Կանադայի հայ համայնքի մասնակցությանը, որոնց միավորում էին մարդու իրավունքների պաշտպանության, Ցեղասպանությունների կանխարգելման, անկախության ու վերածնունդի գաղափարները:

«Մենք պետք է լինենք առաջին քայլողները, որպեսզի մեր հետևից տանենք նաև հոտը: Ստեղծել ենք Միացյալ հանձնախումբ՝ տոները միասնական կազմակերպելու, համայնքային խնդիրները միասին լուծելու համար», - հավելել է Կանադայի հայոց թեմի առաջնորդ Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանը:

Քննարկվել են նաև սփյուռքի համայնքները միավորելու, համահայկական առաջնահերթություններին մասնակցելու միասնական համակարգող մարմին ստեղծելու, Հայաստանի սահմանամերձ գյուղերի աջակցության կազմակերպմանն առնչվող հարցեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]