Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ քննչական կոմիտեն հայտնաբերել է Կապանի պատմական առանձնակի արժեք ունեցող դամբարաններից հափշտակված իրեր

ՀՀ քննչական կոմիտեն հայտնաբերել է Կապանի պատմական առանձնակի արժեք 
ունեցող դամբարաններից հափշտակված իրեր

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են Կապանում պատմական առանձնակի արժեք ունեցող դամբարաններից հափշտակված մի շարք իրեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. փետրվարին քանդվել և թալանվել են Կապանում դեռևս 2012թ. հայտնաբերված՝ մ.թ.ա. 1-ին հազարամյակի բնակատեղի-դամբարանադաշտ հուշարձանի տարածքում գտնվող 3 դամբարաններ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկվել են մեծածավալ քննչական գործողություններ, ինչի արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկությունների ժամանակ   հայտնաբերվել և առգրավվել են դամբարաններիից հափշտակված իրեր՝ հնաոճ 5 սափոր, 2 կավե աման, մետաղյա նետասլաքներ, դաշույններ, զրահի դետալներ, ապարանջաններ, ասեղ, կախազարդեր, խաչ, մատանի և այլ մետաղյա զարդեր, ինչպես նաև՝ հանցագործության գործիք՝ մետաղորոնիչ սարք:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ, նշանակվել են փորձաքննություններ։  Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացված դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]