Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սփյուռքի նախարարն ընդունել է լիբանանահայ գործարար Միքայել Վարդանյանին

Սփյուռքի նախարարն ընդունել է լիբանանահայ գործարար Միքայել Վարդանյանին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հունիսի 29-ին ընդունել է Քաթարի «AJB» շինարարական ընկերության գլխավոր տնօրեն, լիբանանահայ գործարար Միքայել Վարդանյանին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը կարևորել է հայ գործարարի ազնիվ դիրքորոշումը, նշել, որ Հայրենիքում տուն կառուցելը, ներդրում անելը, աշխատատեղեր ստեղծելը մեծ հայրենասիրություն է:

«Ուշ, թե շուտ Հայրենիք պիտի վերադառնաք: Հայաստանն է  հայերի տունը: Հայրենիքում պետք է տուն ունենաք, գործ ունենաք: Ազգովի պիտի մասնակցենք Հայաստանի հզորացմանը»,- նշել է նախարարը:

Միքայել Վարդանյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ներկայացրել իր ծրագրերը: Նա մասնավորապես նշել է. «Կարծում եմ բոլոր հայերը այդ ցանկությունը ունեն՝ օգտակար լինել Հայրենիքին: Պիտի հզորացնենք Հայաստանը, ուրիշ ճանապարհ չունենք»:

Քննարկվել են հետագա համագործակցության և կազմակերպական այլ հարցեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]