Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայաստանի և Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատների միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Հայաստանի և Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատների միջև ստորագրվեց 
փոխըմբռնման հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-վրացական գործարար համաժողովի շրջանակներում Հայաստանի և Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատները ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նինո Չիկովանին նշեց, որ հուշագիրը նպատակ ունի աջակցել երկու երկրների ընկերությունների համագործակցությանը:

«Գործարար համաժողովին նախատեսվում են մոտ 300 երկկողմ հանդիպումներ: Հույս ունեմ, որ դրանք կնպաստեն երկու երկրների միջև առևտրատնտեսական փոխգործակցությանը և օրվա վերջում կունենանք արդյունավետ համաձայնություններ»,- ասաց նա` մաղթելով հաջողակ աշխատանքային օր:

Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանն ակնհայտ համարեց այն հանգամանքը, որ Վրաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը հանդիսանում է կարևոր խնդիր երկու երկրների ազգային տնտեսությունների առաջխաղացման համար: Նրա խոսքով` երկու երկրների առևտրաշրջանառության ծավալները փոքր չեն, սակայն կան չօգտագործվող և հեռանկարային մի շարք ուղղություններում համագործակցության հնարավորություններ: 

Սարգսյանը մեջբերեց երկու երկրների առևտրաշրջանառությունը վերաբերող վիճակագրական տվյալներ: Ըստ նրա` 2016 թվականին Հայաստանից Վրաստան է արտահանվել 148 մլն, իսկ ներմուծվել է 104 մլն դոլարին համարժեք ապրանք: 2015 թվականի համեմատ արտահանման ցուցանիշն աճել է 18 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 37 տոկոսով: Այնուամենայնիվ, մեր երկրի ընդհանուր առևտրաշրջանառության մեջ Վրաստանին բաժին է ընկնում ընդամենը 5 տոկոսը: 

«Այս առումով հատկապես կարևորում ենք Վրաստանի և Սյունիքի ազատ տնտեսական գոտիները: Վրացի գործարաները հնարավորություն կունենան Սյունիքում ներդրումներ կատարելու, կամ համատեղ ձեռնարկություններ բացելու շնորհիվ ապրանքատեսակները վաճառել ԵԱՏՄ-ի և Իրանի շուկաներում: Ինչպես նաև հակառակը` Վրաստանի ազատ տնտեսական գոտու միջոցով հայ գործարարները կկարողանան մտնել ԵՄ շուկաներ»,- ասաց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]