Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գիտնականները պարզել են, որ մանկության տարիներին բարձր IQ ունեցած մարդիկ ավելի երկար են ապրում

Գիտնականները պարզել են, որ մանկության տարիներին բարձր IQ ունեցած մարդիկ ավելի երկար են ապրում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանկության եւ դեռահասության տարիներին IQ-ի բարձր մակարդակը վիճակագրորեն կապված Է կյանքի ավելի երկար տեւողության եւ քաղցկեղի 15 տեսակներից, սրտի եւ նյարդադեգեներատիվ հիվանդություններից մահանալու ավելի փոքր հավանականության հետ: Այդ մասին գիտնականները հայտարարել են BMJ հանդեսում հրապարակված հոդվածում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այն, որ IQ-ի մակարդակի եւ երկարակեցության միջեւ ինչ-որ կապ գոյություն ունի, մենք կասկածում Էինք վաղուց: Ընդհանուր առմամբ բոլորը հասկանում Էին, որ ավելի բարձ IQ-ով անձինք ավելի երկար են ապրում, քան միջին եւ ցածր IQ-ով մարդիկ: Խնդիրն այն Էր, որ մենք բավականաչափ տվյալներ չունեինք, որպեսզի ապացուցենք դա»,- մեկնաբանում Է հետազոտությունը բժիշկ Դենիել Ֆալկշտեդտը Ստոկհոլմի (Շվեդիա) Կարոլինյան ինստիտուտից:

Այս նախագծին, ինչպես պատմում են գիտնականները, մասնակցել են 1936 թվականին ծնված 65 հազար շոտլանդացիներ, որոնք կանոնավորապես անցել են մտքի սրության ստուգումներ, այդ թվում՝ IQ թեստեր, ինչպես նաեւ ամբողջական բժշկական հետազոտություններ:

Դա գիտնականներին թույլ Է տվել ստանալ այսօրվա դրությամբ այն բանի առավել լրիվ պատկերը, թե ինչպես կարող Է IQ-ն ազդել մարդկանց կյանքի եւ դրա տեւողության վրա: Ինչպես պարզվել Է, մանկության տարիներին IQ-ի բարձր մակարդակը կապված Է եղել տարեց եւ չափահաս տարիներին այն բոլոր պատճառներով մահանալու ցածր հավանականության հետ, որոնք պայմանավորված են ինչպես հիվանդություններով, այնպես Էլ զանզան աղետներով կամ վնասակար սովորություններով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]