Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում սոցիալական առնվազն 6 հաստատություններ կվերածվեն ընտանիքների աջակցման կենտրոնների

Հայաստանում սոցիալական առնվազն 6 հաստատություններ կվերածվեն ընտանիքների 
աջակցման կենտրոնների
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ընտանիքների ամրապնդմանն ուղղված ծրագրեր կիրականացնի: Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Առաջիկայում նախարարության կազմում գործող մի շարք կազմակերպություններ վերափոխվելու են ընտանիքնների աջակցության կենտրոնների: Երեխաները պիտի ընտանիքներում լինեն, և այս ծրագրերը կիրականացվեն այնքան ժամանակ քանի դեռ նրանց խնդիրները լուծված չեն լինի», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Ասատրյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հարցրեց, թե արդյոք նախարարությունն ունի պատշաճ մասնագիտական և նյութական ռեսուրսներ` նշված ծրագիրը արագ և արդյունավետ կյանքի կոչելու համար:

Նախարարը պատասխանեց, որ այս տարվա ընթացքում հանրությունն  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  համակարգում գործող առնվազն 6 հաստատությունների վերակազմմանն ականատես կլինի, որոնք կվերածվեն ընտանիքների աջակցության կենտրոնների»,- ընդգծեց նա:

Արտեմ Ասատրյանը հավելեց, որ այս ծրագրերը շարունակական են լինելու. «Դրանք  շարունակական են դառնալու պետբյուջեի միջոցներով իրականացվելիք ծրագրերի համար: Այսինքն՝ ոչ թե միանվագ ինչ-որ գործողություն պետք է անել ու դադարեցնել ծրագիրը, այլ այն դարձնել համակարգային»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]