1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կանադացի գիտնականները վերանայել են մարդու կյանքի միջին առավելագույն տեւողությունը

Կանադացի գիտնականները վերանայել են մարդու կյանքի միջին առավելագույն տեւողությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի գիտնականները ցույց են տվել, որ մարդու կյանքի միջին առավելագույն տեւողությունը (այսինքն՝ միջինացված Երկրի վրա բոլոր երկարակյացների հաշվառմամբ) առնվազն ավելի Է, քան ավելի վաղ համարվում Էր: Համապատասխան հետազոտությունը հրապարակված Է Nature հանդեսում, դրա մասին հակիրճ հայտնել Է Մակգիլի համալսարանը (Կանադա), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մասնագետներն իրենց եզրակացություններին հանգել են՝ վերլուծելով ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից եւ Ճապոնիայից մարդկանց կյանքի տեւողության վերաբերյալ տվյալները, որոնք հավաքվել են 1968 թվականից:

«Մենք պարզապես չգիտենք, թե որը կլինի տարիքային սահմանը: Փաստորեն ընդլայնելով ընդհանուր ուղղության գծերը՝ մենք կարող ենք ցույց տալ, որ կյանքի առավելագույն միջին ժամկետները տեսանելի ապագայում կարող են շարունակել մեծանալ»,- ասել Է աշխատության համահեղինակ Զիգֆրիդ Հեքիմին:

Նա նշել Է, որ 300 տարի առաջ շատ մարդիկ կարճ կյանք ունեին: «Եթե մենք նրանց ասեինք, թե մի գեղեցիկ օր մարդկանց մեծամասնությունը կարող ապրել մինչեւ հարյուր տարի, նրանք կասեին, թե դուք խելագար եք»,- հավելել Է Հեքիմին:

Այսպիսով հեղինակները հերքել են ամերիկացի գիտնականների այն արդյունքները, որոնք 2016 թվականի հոկտեմբերին հրապարակվել Էին Nature-ում, որոնց համաձայն մարդու կյանքի միջին առավելագույն տեւողությունը կազմում Է 115 տարի: Երկրի վրա երբեւԷ ապրած մարդկանցից ամենածերը, ում ծննդյան եւ մահվան տարիները պաշտոնապես հաստատաված են, եղել Է ֆրանսուհի Ժաննա Կալմանը, որը մահացել Է 1997 թվականի օգոստոսին: Նա ապրել Է 122 տարի, 5 ամիս եւ 14 օր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]