Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Sony-ն գրեթե 30 տարի անց վերսկսում Է վինիլային ձայնապնակների արտադրությունը

Sony-ն գրեթե 30 տարի անց վերսկսում Է վինիլային ձայնապնակների արտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Sony Corp. ընկերությունը հայտարարել Է գրեթե 30-ամյա ընդմիջումից հետո վինիլային ձայնապնակների արտադրության վերսկսման պլանների մասին: Կիոդո գործակալության տվյալներով, որը վկայակոչում Է ընկերության ներկայացուցիչներին, գրամոֆոնային սկավառակների զանգվածային արտադրությունը պետք Է սկսվի արդեն ընթացիկ ֆինանսական տարում (սկսվել Է 2017 թվականի ապրիլի 1-ին), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գործակալության տվյալներով՝ ճապոնական ընկերության ստորաբաժանումը՝ Sony Music Entertainment Japan-ը, վերջերս մայրաքաղաքի տարածաշրջանի կենտրոնակաման մասում գտնվող գործարանը սարքավորել Է հատուկ մամլակաղապարով վինիլային ձայնապնակների ձուլման համար:

Ընկերությունն իր որոշումը բացատրում Է վերջին տասնամյակում շուկայում դիտվող գրամոֆոնային սկավառակների մեծ պահանջարկով: Այսպես, օրինակ, 2016 թվականին Ճապոնիայում պատրաստվել Է գրեթե 800 հազար վինիլային ձայնապնակ, մինչդեռ 2010 թվականին՝ շուրջ 105 հազար:

Sony Corp.-ը վինիլային ձայնապնակներ Էր թողարկում ընդհուպ մինչեւ 1989 թվականը, երբ ձայնագրության ինդուստրիայում ընդհանուր ճանաչում գտան CD-սկավառակները: Այդ ժամանակվանից ի վեր Ճապոնիայում գրամոֆոնային սկավառակների արտադրությամբ զբաղվել Է սոսկ մեկ ընկերություն՝ Toyokasei Co.-ն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]