Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Walt Disney World-ում կհայտնվի Դոնալդ Թրամփի խոսող մեխանիկական ֆիգուրը

Walt Disney World-ում կհայտնվի Դոնալդ Թրամփի խոսող մեխանիկական ֆիգուրը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Walt Disney World ժամանցի զբոսայգում կհայտնվի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի անիմատրոնային ֆիգուրը: Disney Parks-ի խմբագրական կոնտենտի տնօրեն Թոմաս Սմիթն այս մասին հայտարարել Է ընկերության պաշտոնական բլոգում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռոբոտն ԱՄՆ-ի մյուս նախագահների ֆիգուրներին կմիանա «Նախագահների սրահում»: Թրամփն անձամբ կձայնագրի այն խոսքը, որը կարտասանի մեքենան: «Մենք սերտորեն համագործակցում ենք ներկայիս Սպիտակ տան հետ՝ ճիշտ այնպես, ինչպես նախկին վարչակազմերի հետ»,- գրում Է Սմիթը: Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ Կրտսերը եւ Բարաք Օբաման նույնպես հնչյունավորել են իրենց մխանիկական պատճենները:

«Նախագահների սրահը» բացվել Է 1971 թվականին: Այնտեղ գտնվում Էին ԱՄՆ-ի բոլոր նախագահների անիմատրոնային քանդակները՝ Ջորջ Վաշինգտոնից մինչեւ Ռիչարդ Նիքսոնը: Պետության նոր ղեկավարների ընտրությունից հետո ցուցադրանքը համալրվում Է: Այժմ ատրակցիոնը փակ Է վերակառուցման համար: Սպասվում Է, որ այն կբացվի 2017 թվականի վերջին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]