Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Աստղային պատերազմներ» կինոսագայից R2-D2 ռոբոտն աճուրդում վաճառվել Է 3 մլն դոլարով

«Աստղային պատերազմներ» կինոսագայից R2-D2 ռոբոտն աճուրդում վաճառվել Է 3 մլն դոլարով
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աստղային պատերազմներ» կինոսագայի ամենաճանաչված հերոսներից մեկը՝ R2-D2 ռոբոտը, 2,76 մլն դոլարով վաճառվել Է Profiles in History-ի աճուրդում: Այդ մասին հունիսի 28-ին հայտնել Է Associated Press գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա տեղեկատվության համաձայն, վաճառված ռոբոտը բաղկացած Էր մասերից, որոնք օգտագործվել են «Աստղային պատերազմների» վերաբերյալ առաջին երեք ֆիլմերի նկարահանումների ժամանակ: R2-D2-ը դարձել Է թեմատիկ աճուրդի ամենաթանկ ցուցանմուշը. Լյուք Սքայուոքերի սուրը վաճառվել Է 450 հազար դոլարով, Դարթ Վեյդերի սաղավարտի դիմաց վճարել են 96 հազար դոլար: Ռոբոտի գնորդի մասին տեղեկատվություն չի հաղորդվում:

«Աստղային պատերազմներ» շարքի մեջ մտնում են ժողովրդականություն վայելող ֆանտաստիկ կինոֆիլմեր, գրքեր, անիմացիոն սերիալներ, կոմիքսներ եւ տեսախաղեր: Դրանց գործողությունը տեղի Է ունենում հորինված տիեզերքում, որը 1970-ական թվականներին ստեղծել Է ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Ջորջ Լուկասը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]