Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վատիկանի գանձապետը մեղադրվում Է Ավստրալիայում անչափահասների նկատմամբ անառակ գործողությունների մեջ

Վատիկանի գանձապետը մեղադրվում Է Ավստրալիայում անչափահասների նկատմամբ 
անառակ գործողությունների մեջ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի կարդինալ Ջորջ Փելը, որն զբաղեցնում Է Վատիկանի գանձապետի պաշտոնը, մեղադրվում Է անչափահասների նկատմամբ անառակ գործողությունների մեջ, ինչի մասին հայտնել Է Ավստրալիայի Վիկտորիայի նահանգի ոստիկանությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ոստիկանությունում ճշտել են, որ խոսքը վերաբերում Է բազմաթիվ Էպիզոդների, որոնք տեղի են ունեցել վաղ անցյալում:
Ինչպես նշվում Է, կարդինալը, որն այժմ ապրում Է Հռոմում, պետք Է Մելբուռնի դատարան ներկայանա հուլիսի 18-ին:
Հոգեւորականը կտրականապես ժխտում Է այդ մեղադրանքները եւ մտադիր Է պաշտպանել իր բանի անունը, նշել են Սիդնեյի արքեպիսկոպոսի դիվանատանը:
Ոստիկանությունը Փելի նկատմամբ հետաքննությունն սկսել Է անցյալ տարվա հուլիսին: Իրավապահ մարմիններում հայտարարել են, որ նա մասնակցել Է անչափահասների բռնաբարմանը: 2015 թվականին նրան մանկապիղծների հանցագործությունների թաքուցման մեղադրանք են առաջադրել:
Փելն Ավստրալիայում ապրել Է 2001-ից մինչեւ 2014 թվականը, իսկ այնուհետեւ տեղափոխվել Է Վատիկան:
Վատիկանի գանձապետ կադրինալ Փելը համարվում Է երրորդ պաշտոնատար անձը կաթոլիկ եկեղեցում:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]