Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանի 291 ներառական դպրոցներ 7000 երեխա է հաճախում

Հայաստանի 291 ներառական դպրոցներ 7000 երեխա է հաճախում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում, չնայած որոշակի խնդիրներին, ներառական կրթության արդյունքների գնահատականն ընդհանուր առմամբ դրական է: Ներառական դպրոցների թիվն աճում է՝ նախորդ տարվա համեմատ. 2017-ի մարտի մեկի դրությամբ դրանց թիվն ավելացել է 81-ով:  Սյունիքի մարզն արդեն անցել է համընդհանուր ներառմանը: Նախատեսվում է 2017-ին համընդհանուր ներառման անցնել Տավուշի և Լոռու մարզերում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կրթության և գիտության նախարարության  զարգացման ծրագրերի և մոնիտորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը:

«Տոկոսային հարաբերակցությամբ ներառական դպրոցների բաշխվածությունը գրեթե հավասար է: Ամենաշատ ներառական դպրոցներ կան Երևանում` 67, իսկ Արագածոտնում ամենաքիչը` 5 դպրոց: Ներկայում չկա մարզ, որտեղ ընդհանրապես բացակայի ներառական դպրոց: Սյունիքի բոլոր դպրոցներն իրականացնում են ներառական կրթություն: Այս տարի նախատեսվում է Տավուշի և Լոռու մարզերում ևս անցնել համընդհանուր ներառմանը»,-ասաց Ռոբերտ Ստեփանյանը:

Նրա խոսքով` ներառական կրթության արդյունքների գնահատականն ընդհանուր առմամբ դրական է, թեև կան նաև խնդիրներ: Խնդիրներից մեկը ներկայումս ներառական կրթություն իրականացնող անհրաժեշտ կադրերի պակասն է, որը լրացնելու ուղղությամբ տարվում են աշխատանքներ: Թափուր հաստիքների համար տրվել են հայտարարություններ: Ներառական կրթություն իրականացնում են տարբեր մասնագիտացումներով հատուկ մանկավարժները: Մասնագետները հիմնականում հատուկ դպրոցների կադրերն են, որոնք վերապատրաստումն անցնելուց հետո ուսուցանում են ներառական կրթություն իրականացնող դպրոցներում,-ասաց Ռոբերտ Ստեփանյանը:

«2016-ին կար ներառական կրթություն իրականացնող 210 դպրոց, իսկ 2017-ի մարտի մեկի դրությամբ` 291: 2016-ին 2-ական դպրոցներ ավելացել են Արարատի, Արմավիրի և Վանաձորի մարզերում, 1-ական դպրոց՝ Շիրակի և Լոռու մարզում, 3 դպրոց՝ Կոտայքում, 4 դպրոց՝ Արագածոտնում, ևս 66 դպրոց՝ Տավուշի մարզում, սակայն այնտեղ այլ սխեմայով են ֆինանսավորվում, իրականացվում է փորձնական ծրագիր: Իսկ ներառական կրթության կարիք ունեցող, դպրոցներում հաշվառված  երեխաների թիվն այս պահին մոտ 7000 է»,-եզրափակեց Ստեփանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]