Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գյումրու քաղաքապետն ընդունեց Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Հովհաննես Բաչկովին

Գյումրու քաղաքապետն ընդունեց Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Հովհաննես 
Բաչկովին
ԳՅՈՒՄՐԻ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հունիսի 28-ին ընդունեց բռնցքամարտի 64 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Հովհաննես Բաչկովին: Օրեր առաջ գյումրեցի բռնցքամարտիկը Ուկրաինայի Խարկով քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությանը 64 կգ քաշային կարգի եզրափակչում մրցելով անգլիացի Լյուկ Մկկորմակի հետ՝ 5:0 հաշվով հաղթանակ տարավ և նվաճեց ոսկե մեդալ:

Քաղաքապետը ողջունեց ու շնորհավորեց բոլորին Բաչկովի հաղթանակի կապակցությամբ, միաժամանակ ընդգծելով, որ սա նրա քրտնաջան աշխատանքի արդյունքն է, որի համար առաջիկայում կլինի նաև պարգևատրություն: «Ես շատ ուրախ եմ, որ կրկին մեր քաղաք ոսկե մեդալ բերեցիր: Հույս ունեմ, որ աշխարհի առաջնության ժամանակ էլ նույնը կկրկնես»,-նշեց Սամվել Բալասանյանը, ով նաև Շիրակի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն է: Որպես շնորհակալություն քաղաքապետն իր հավաքածուից մարզիկին Աստվածաշունչ նվիրեց:

Հովհաննես Բաչկովն իր հերթին շնորհակալություն հայտնեց բոլորին՝ իր կողքին կանգնելու, հաղթանակը իր հետ կիսելու համար: Գյումրին այս մարզաձևում նման հաջողություն ունեցել էր 30 տարի առաջ ի շնորհիվ Մեխակ Ղազարյանի, ով ներկա պահին ղեկավարում է Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժինը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]