Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանի տարբեր մարզերում կհնչի ջազը. մեկնարկում է ԱՄՆ դեսպանատան «Ամերիկյան շրջագայություն» նախաձեռնությունը

Հայաստանի տարբեր մարզերում կհնչի ջազը. մեկնարկում է ԱՄՆ դեսպանատան «Ամերիկյան շրջագայություն» նախաձեռնությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի կապակցությամբ մեկնարկում է երկշաբաթյա «Ամերիկյան շրջագայություն» նախաձեռնությունը հայերի հետ կապը, ինչպես նաեւ հայ-ամերիկյան համագործակցությունն ի ցույց դնելու նպատակով:

Արդեն երկրորդ տարին ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ իրականացվող մշակութային նախագծի շրջանակում Հայաստանի տարբեր մարզերի բնակիչները  հնարավորություն կունենան վայելել ջազ համերգներ, ամերիկյան ֆիլմեր, ինչպես նաեւ միասին կկազմակերպեն գրքերի ընթերցանություն:

Երեւան, Գյումրի, Վանաձոր, Իջեւան, Մեղրի, Կապան, Գորիս եւ Սիսիան. ամերիկյան շրջագայությունը ընտրել  է հենց այս կանգառները, որտեղ յուրօրինակ համերգներով հանդես կգա Հայաստանի պետական ջազ նվագախումբը: ԱՄՆ դեսպանատան հրավերով  այս տարի Հայաստան է ժամանել ամերիկացի տաղանդավոր ջազ երաժիշտ Մայքլ Մեյոն:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հանդես եկավ ողջույնի խոսքով՝ ընդգծելով, որ հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունները ամուր են եւ տեւական, եւ այս շրջագայության ընթացքում հենց այս  համագործակցությունն է ներկայացվելու մարդկանց:

«Մենք համատեղ մի շարք ծրագրեր ենք իրականացնում մշակույթի ոլորտում: Նպատակն է ցույց տալ Հայաստանի եւ Ամերիկայի մշակույթների նմանություններն ու  ընդհանրությունները, ինչը շեշտադրում է հենց այս նախաձեռնությունը: Մեր ուշադրության կենտրոնում է ջազը՝ այդ ամերիկյան երաժշտարվեստը, որը սիրում են Հայաստանում եւ ԱՄՆ-ում, եւ ես կարծում եմ՝ հոյակապ է, որ այս երիտասարդ երաժիշտը՝ Մայքլ Մեյոն, Հայաստանում է եւ հնարավորություն ունի Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ հանդես գալու: Այսպես շատ լավ կապ է ստեղծում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց դեսպան Միլսը:

Մաքյլ Մեյոն առաջին անգամ է Հայաստանում, եւ արդեն իսկ հասցրել է տպավորվել տեսածով:

«Ծնվել եւ մեծացել եմ Կալիֆոռնիայում եւ հայ ընկերներ եմ ունեցել, այդ իսկ պատճառով ինձ միշտ հետաքրքիր է եղել գալ, տեսնել, թե ինչպիսին է Հայաստանը»,-ասաց ամերիկացի երաժիշտը եւ ելույթից հետո հանդես եկավ երաժշտական կատարմամբ:

Շրջագայությունը բացօթյա համերգով կմեկնարկի հուլիսի 1-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]