Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թրամփը Փարիզում կմասնակցի Բաստիլի գրավման օրվա տոնակատարություններին

Թրամփը Փարիզում կմասնակցի Բաստիլի գրավման օրվա տոնակատարություններին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Բաստիլի գրավման օրը՝ հուլիսի 14-ին, Փարիզ այցելելու հրավերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ելիսեյան պալատը:  

Ըստ ավանդույթի՝ Բաստիլի գրավման օրվա տոնակատարությունները մեկնարկում են զինվորական շքերթով Ելիսեյան դաշտերում: Շքերթն ընդունում է Ֆրանսիայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը:

1789թ-ի ֆրանսիական հեղափոխության ընթացքում հենց հուլիսի 14-ին անկում ապրեց միապետության գլխավոր խորհրդանիշներից մեկը՝ Բաստիլի ամրոցը: Ֆրանսիայում այդ օրն ազգային տոն հռչակելու մասին որոշումն ընդունվել է 1880թ-ի հուլիսի 6-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]