Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ավարտվել է Շենգավիթում երկու անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի՝ երեք մեղադրյալների մասով նախաքննությունը

 Ավարտվել է Շենգավիթում երկու անձի սպանության դեպքի առթիվ հարուցված 
քրեական գործի՝ երեք մեղադրյալների մասով նախաքննությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում ավարտվել է «Լիա» գեղեցկության սրահի տարածքում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի՝ 3 մեղադրյալի մասով նախաքննությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում արձակված կրակոցների հետևանքով երկու անձ՝ Երևան քաղաքի բնակիչներ Գ.Ավետիսյանը և Մ.Մուշեղյանը, ստացել են կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ և մահացել: Մ.Մուշեղյանի դիակի զննությամբ հայտնաբերվել էր նաև կտրող-ծակող առարկայով պատճառված մարմնական վնասվածք՝ որովայնի շրջանում։

Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպի շարժառիթը, անմիջական  մասնակցություն ունեցած անձանց շրջանակը, անհատականացվել նրանց գործողությունները:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Պ.Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, Ա.Բանդուրյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով,Ա.Գասպարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով:

Նկատի ունենալով, որ կատարված նախաքննությամբ մեղադրյալներ Պ.Իսրայելյանի, Ա.Բանդուրյանի և Ա.Գասպարյանի վերաբերյալ ձեռք բերված ապացույցները բավարար են՝ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար՝ նրանց վերաբերյալ դրվագը քրեական գործից անջատվել է առանձին վարույթ և հայտարարվել նախաքննության ավարտի մասին։ Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Անջատված մասով նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]