1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Շուրջ 100 աշակերտներ մասնակցել են Երևանի քաղաքապետարանի կազմակերպած «Էկո սերունդ» ծրագրի 3-րդ փուլին

Շուրջ 100 աշակերտներ մասնակցել են Երևանի քաղաքապետարանի կազմակերպած 
«Էկո սերունդ» ծրագրի 3-րդ փուլին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի և «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնությունե ՀԿ-ի հետ համատեղ իրականացվող «Էկո սերունդե բնապահպանական կրթական ծրագրի 3-րդ փուլին մասնակցել է մայրաքաղաքի 5 դպրոցների 100 աշակերտ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, ծրագրի շրջանակում անցկացված 8 դասընթացների ընթացքում տեսական գիտելիքներ ստանալուց բացի, դպրոցականները նաև գործնական հետաքրքիր առաջադրանքներ են կատարել, սովորել շրջակա միջավայրը մաքուր պահելու եղանակներն ու դրա կարևորությունը։ Էկոլոգիայի վերաբերյալ դասերն անցկացրել են նախապես վերապատրաստված երիտասարդ կամավորները։ 

Դասընթացների ավարտից հետո դասերի ժամանակ ակտիվություն և պարտաճանաչություն դրսևորած մասնակիցների համար կազմակերպվել են էքսկուրսիաներ տնկարան, որտեղ պատանիները ծանոթացել են ՀՀ-ում աճող բոլոր բուսատեսակներին։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում էլ ծանոթացել «Բնության իմ անկյունը» լուսանկարների ցուցահանդեսին։

«Էկո սերունդե ծրագրի 3-րդ փուլի ամփոփիչ հանդիպմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի փոխնախագահ Սամվել Մերթարջյանը, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի բնապահպանական կրթության ծրագրի ղեկավար Քրիստինե Հովսեփյանը։

«Ծրագրի գլխավոր նպատակը դպրոցականներին էկոլոգիայի վերաբերյալ այլընտրանքային եղանակով գիտելիքներ հաղորդելն է, մասնավորապես շրջակա միջավայրի և մայրաքաղաքը մաքուր պահելու կարևորության մասին։ Ամփոփելով արդյունքները` վստահաբար կարող ենք փաստել, որ ծրագրի ավարտին ձևավորվում է իսկապես «Էկո սերունդե»,- նշել է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերով խորհրդի փոխնախագահ Սամվել Մերթարջյանը։

Հանդիպման ընթացքում ներկաները դիտել են ծրագրի 3-րդ փուլի մասին պատմող տեսաֆիլմ, ապա քննարկել ծրագրի հաջորդ փուլը պլանավորելու համար։

Միջոցառման ավարտին գործընկեր կառույցների ներկայացուցիչներին, ինչպես նաև ծրագրի մասնակից երիտասարդ կամավորներին շնորհակալագրեր են հանձնվել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]