1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երկամյա վեճերից հետո Արկանզասի օրենսդիր ժողովի մոտ կանգնեցրել են 10 պատվիրանների հուշարձանը

Երկամյա վեճերից հետո  Արկանզասի օրենսդիր ժողովի մոտ կանգնեցրել են 10 պատվիրանների հուշարձանը
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու տարի շարունակված վեճերից հետո ԱՄՆ-ի Արկանզասի նահանգի օրենսդիր ժողովի շենքի մոտ հետո կանգնեցրել են Տասը պատվիրանների հուշաձանը, ինչի մասին հայտնել Է CNN-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հուշարձանը կանգնեցվել Է նահանգի «Տասը պատվիրանների հուշարձանի մասին» օրենքին համապատասխան: Դրանում ասված Է, որ կրոնական տեքստն «ԱՄՆ-ի եւ Արկանզասի նահանգի օրենքների եւ իրավական համակարգի բարոյական հիմքի կարեւոր բաղադրիչն Է»:

Բնակիչների կարծիքները բաժանվել են. ոմանք ողջունել են հուշարձանի կանգնեցումը, իսկ ոմանք Էլ դրանում կրոնական քարոզչության անսահմանափակ ծավալում են տեսել: «Ես ապշած եմ, որ նրանք այնուամենայնիվ որոշեցին դա անել: Տեսնել, թե ինչպես են ընտրյալ պաշտոնատար անձինք կրոնական հուշարձան կանգնեցնում մեր օրենսդիր ժողովի տարածքում, պարզապես նողկալի Է»,- ասել Է Արկանզասի Ազատախոհների ընկերության անդամ Լիվուդ Թոմասը:

2005 թվականին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը որոշել Է, որ նահանգների հողում Տասը պատվիրանների հուշարձանի կանգնեցումը Սահմանադրության Առաջին ուղղման խախտում չԷ, որը խղճի եւ դավանանքի ազատություն Է երաշխավորում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]