Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում սկսել են որոնել Retya վիրուսը տարածողին

ԱՄՆ-ում սկսել են որոնել Retya վիրուսը տարածողին
 ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ), Հետաքննությունների դաշնային բյուրոն եւ ներքին անվտանգության նախարարությունը հետաքննություն են սկսել Retya շորթիչ-վիրուսի տարածման կապակցությամբ: Այդ մասին հայտնել Է Reuters-ը՝ հղում անելով ԱԱԽ-ի մամուլի քարտուղարին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գործակալության աղբյուրը նշում Է, որ հաքերական գրոհը չի սպառնում ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը, բայց վիրուսից տուժածների թվում կան առանձին ամերիկացիներ: ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունում հայտարարել են, որ ծածկագրող վիրուսի տարածման շուրջ համագործակցում են այլ երկրների հետ: Նախարարությունը խորհուրդ Է տալիս գրոհից տուժածներին՝ փող չվճարել շորթիչներին, քանի որ դա չի երաշխավորում համակարգչի բնականոն աշխատանքի վերականգնումը: Հունիսի 27-ին ընդգրկուն կիբեռգրոհ Է արձանագրվել Ռուսաստանի եւ Ուկրաինայի ընկերությունների դեմ: Group-IB-ի (զբաղվում Է կիբեռհանցագործությունների կանխմամբ եւ հետաքննությամբ) նախնական տվյալներով՝ Petya ծածկագրող վիրուսը գրոհել Է շուրջ 80 կազմակերպությունների վրա, որոնց թվում են «Ռոսնեֆտը», «Բաշնեֆտը», Mars-ը, Nivea-ն եւ Mondelez International-ը: Petya-ն արգելափակում Է համակարգիչները եւ թույլ չի տալիս գործարկել օպերացիոն համակարգը: Աշխատանքի վերականգնման եւ ֆայլերի վերծանման համար այն պահանջում Է բիթքոիններով «փրկագին» 300 դոլարի չափով: Հաքերական գրոհի ընթացքում օգտագործվել են ենթադրաբար ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) օժանդակությամբ մշակված եւ WikiLeaks կազմակերպության կողմից գաղտնազերծված ծրագրային միջոցները, ինչի մասին հայտնել Է CNN հեռուստաալիքը: Ինչպես նշում Է հեռուստաալիքը, տեղեկատվական անվտանգության մասնագետները հայտնել են, որ հիշյալ կիբեռգրոհի ժամանակ գործի են դրվել EternalBlue կոչվող ծրագրերը: Դրանք չարագործներին թույլ են տալիս օգտագործել խոցելիությունները Windows գործառական համակարգում: Հենց այդ միջոցներն Էին օգտագործվել վերջերս WannaCry վիրուսի միջոցով կատարված ցանցահենային գրոհի ժամանակ: Այն այս տարվա մայիսին համակարգիչներ Էր ախտահարել 150 երկրներում: EternalBlue-ի եւ այլ ցանցահենային ծրագրերի վերաբերյալ տվյալներն այս տարի ավելի վաղ զետեղվել են «արտահոսերի կայքում»: Դրանք, ինչպես այն ժամանակ հայտարարել Էին WikiLeaks-ի ներկայացուցիչները, ենթադրաբար, մշակվել են ԱՄՆ-ի ԱԱԳ-ի օժանդակությամբ եւ կիրառվել են Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների կողմից: Petya շորթիչ-վիրուսը, որն արդեն ձեռնարկությունների, նավահանգստային օպերատորների եւ կառավարական կառույցների համակարգիչներ Է ախտահարել Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, հասել Է Ասիա: Կիբեռգրոհի հետեւանքով շարքից դուրս Է եկել Հնդկաստանի Ջավահառլալ Ներուի անվան խոշորագույն կոնտեյներային նավահանգստի բեռնահոսքերի կառավարման համակարգը, որի օպերատորը A.P. Moller-Maersk-ն Է: Ինչպես հայտնել Է երկրի տրանսպորտի նախարարությունը, համակարգը չի ճանաչում բեռների պատկանելությունը:

Կան նշաններ, որ վիրուսն սկսում Է տարածվել Չինաստանում, սակայն այստեղ ընդգրկուն խափանումներ չեն գրանցվել: Վիրուսից առավել տուժած երկրների տասնյակում տեղ են գտել նաեւ Իտալիան, Իսրայելը, Սերբիան, Հունգարիան, Ռումինիան, Լեհաստանը, Արգենտինան, Չեխիան եւ Գերմանիան, Ռուսաստանը:

Symantec հակավիրուսային ընկերությունը պնդում Է, որ գտել Է վիրուսի տարածումը կանգնեցնելու միջոցը: Ընկերության մասնագետները վստահեցնում են, որ օգտատերն իր համակարգչի վարակումը կանխելու համար բավական Է, որ մեկ դատարկ ֆայլ ստեղծի C:\Windows-ի թղթապանակում: Symantec-ում լուծումն անվանում են «պատվաստանյութ» Misha վիրուսի դեմ, որը ծածկագրում Է օգտատիրոջ համակարգի տվյալները եւ վերծանման փոխարեն պահանջում 300 դոլար վճարել բիթքոյիններով: Մի շարք այլ ընկերությունների փորձագետներ, որոնք աշխատում են կիբեռանվտանգության բնագավառում, հաստատում են, որ մեթոդը գործում Է:

«Պատվաստանյութը», սակայն, թույլ Է տալիս վիրուսից վտանգազերծել միայն անհատական համակարգիչները: Ըստ որում դրանք մնում են վիրուսի կրողներ, այսինքն՝ կարող են այլ մեքենաներ վարակել իրենց ցանցում: Իսկ թե ինչպես ամբողջովին կանգնեցնել կիբեռգրոհը, առայժմ հասկանալի չԷ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]