Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ոստիկանությունը խոշոր չափերի հասնող թմրամիջոցի խմբաքանակ է հայտնաբերել 

Ոստիկանությունը խոշոր չափերի հասնող թմրամիջոցի խմբաքանակ է հայտնաբերել 

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության ծառայողները հունիսի 28-ին, ժամը 11-ի սահմաներում, մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցներ ներմուծելու, արտահանելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով Երևանի Ամիրյան փողողոցի թիվ 27 հասցեի մոտից բերման են ենթարկվել ԻԻՀ քաղաքացիներ՝ 1987 թ. ծնված Մոհամմադ Ռ.-ին և 1976 թ. ծնված Մոհսեն Շ.-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Մոհամմադ Ռ.-ի մոտ գտնվող պլաստմասե տարայի միջից հայտնաբերվեցին գետնանուշներին նմանվող ընդեղեն, որոնց հատիկների մեջ առանձին-առանձին թաքցված էին մոտ 1355 գ կշռով մուգ շագանակագույն «ափիոն» տեսակի թմրամիջոցին նմանվող յուրահատուկ հոտով զանգված:
Ըստ վերջինիս բանավոր հայտարարության՝ ընդեղենները պետք է ՀՀ-ից փոստային ծառայության միջոցով ուղարկեր Կանադա՝ ոմն Հոսսեին Ա.-ի ուղղորդմամբ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Հոսսեին Ա.-ի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստված նյութերը և հայտնաբերված զանգվածն ուղարկվել են նախաքննական մարմին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]