Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայի նախագահականը հերքել է Էրդողանի մասին «Իզվեստիա»-ի հրապարակումը

Թուրքիայի նախագահականը հերքել է Էրդողանի մասին «Իզվեստիա»-ի հրապարակումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահականը հերքել է ռուսական «Իզվեստիա»-ում տարածված լուրն այն մասին, թե թուրքական կողմը Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու պարագայում մտադիր է վերահսկողության տակ առնել նաև Ռաքքան ու Մանբիջը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը:

Թուրքիայի նախագահականից հայտնել են, որ Էրդողանն առհասարակ «Իզվեստիա»-ին որևէ մեկնաբանություն չի տվել:

Ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, թե Էրդողանը հայտարարել է Ռաքքան ու Մանբիջը վերահսկողության տակ պահելու պատրաստակամության մասին՝ կանխելու Սիրիայում քրդական պետության ստեղծումը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am