Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դատարան մտնելուց փաստաբանների խուզարկություններն անվտանգության և հասարակական կարգի ապահովման համար են

Դատարան մտնելուց փաստաբանների խուզարկություններն անվտանգության և 
հասարակական կարգի ապահովման համար են

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն անդրադարձել է վերջին շրջանում դատարաններում փաստաբաններին խուզարկության ենթարկելու վերաբերյալ հրապարակումներին և դրա վերաբերյալ փաստաբանների դժգոհություններին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Կարեն Փոլադյանն ընդգծեց, որ Հայաստանում նման պրակտիկա եղել է, սակայն լրագրողները կարող են նկատած չլինել, որովհետև դա պարբերական բնույթ չի կրել: «Բայց մենք աստիճանաբար հասնելու ենք այն վիճակին, որ բոլոր դատարաններում, բոլոր անձինք, երբ մուտք գործեն դատարան ենթարկվելու են զննության», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Հարցին՝   արդյոք սա չի կարող ուղղված լինել փաստաբանական գաղտնիք պարունակող փաստաթղթերի բացահայտմանը՝ Փոլադյանը նշեց. «Որևէ դատական կարգադրիչի չի հետաքրքրում, թե փաստաբանների պայուսակներում և դրամապանակներում ինչ կա: Սա արվում է բացառապես դատարանում գտնվող անձանց անվտանգությունն ապահովելու և դատարանում հասարակական կարգ ապահովելու նպատակով»:

Փոլադյանն ասաց, որ նախատեսվում է դատարանների մուտքի դիմաց ապագայում ունենալ այնպիսի տեխնիկական զինվածություն, որը մուտք գործող յուրաքանչյուր անձի կստուգի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]