Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վիգեն Սարգսյանն անդրադարձել է Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետի աշխատանքից ազատման պատճառներին

Վիգեն Սարգսյանն անդրադարձել է Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետի 
աշխատանքից ազատման պատճառներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի հետ կապված ՊՆ նախարարն ունեցել է մի շարք մտահոգություններ՝ սկսած կենցաղային, սանիտարական  որոշ պայմաններից, մինչև որոշակի կարգ ու կանոնի խնդիրներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կարևորեց այդ խնդիրների լուծումը:

«Կար բուժման արհեստական երկարացման որոշակի միտում, արձակուրդում գտնվող զինծառայողների մասսայաբար հիվանդանալու և բազմաթիվ այլ երևույթների կասկածներ կային, որոնք պատիվ չէին կարող բերել ռազմաբժշկական ծառայությանը»,- ասաց նախարարը` հավելելով, որ Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նոր պետի նշանակումը կատարվել է ուսումնասիրության արդյունքում: Սարգսյանը կանգ է առել Սիսիանի հոսպիտալի պետի ընտրության վրա, քանի որ նրա աշխատանքով շատ տպավորված է:

«Ես ուսումնասիրել եմ բոլոր այն բժիշկ-սպաների թեկնածությունը, որոնք ունեն համապատասխան չափորոշիչներ, և կանգ եմ առել Սիսիանի հոսպիտալի պետի վրա, որի աշխատանքն ինձ տպավորել է հոսպիտալ կատարած այցելության ժամանակ: Սիսիանի հոսպիտալը կարող է պատիվ բերել ցանկացած երկրի Զինված ուժերին, ինչպես նաև ցանկացած քաղաքացիական բուժհաստատությանը»,- ասաց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]