Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Դոմոդեդովո»-ի մաքսավորները բռնել են ուկրաինուհու՝ 25 անտիկվար տիկնիկներով

«Դոմոդեդովո»-ի մաքսավորները բռնել են ուկրաինուհու՝ 25 անտիկվար տիկնիկներով
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալել են Ուկրաինայի մի քաղաքացուհու, որը փորձում Էր անօրինականորեն Ռուսաստան ներկրել 25 անտիկվար տիկնիկներ: Այդ մասին հունիսի 28-ին հայտնել Է «360» հեռուստաալիքը՝ վկայակոչելով «Դոմոդեդովո»-ի մաքսատան մամուլի քարտուղար Դիլյար Բելոտուրկինին: Հեռուստաալիքի կայքում տեսանյութ Է հրապարակված առգրավված խաղալիքների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Կինը, որի ուղեբեռում զննության ժամանակ հայտնաբերել են ճենապակե տիկնիկներ, ժամանել Էր Մյունխենի չվերթով: Փորձագետները հաստատել են, որ բոլոր խաղալիքները պատրաստված են Արեւմտյան Եվրոպայում 19-րդ դարում եւ 20-րդ դարի սկզբին: Դրանց ընդհանուր արժեքը կազմում Է ավելի քան 450 հազար ռուբլի: Ձերբակալված կինը հայտարարել Է, որ տիկնիկները գնել Է հին իրերի շուկաներում եւ աճուրդներում: Դրանք նա Ռուսաստան Է բերել, որպեսզի խաղալիքները վերականգնի, այնուհետեւ դրանք ներկայացնի ցուցահանդեսներում:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]