Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կոմունիկացիոն կազմակերպությունները հնարավորություն ունեն միեւնույն հարթակում տեսնել իրենց ենթակայության ենթակառուցվածքները

Կոմունիկացիոն կազմակերպությունները հնարավորություն ունեն միեւնույն հարթակում տեսնել իրենց ենթակայության ենթակառուցվածքները

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեոպորտալում արդեն իսկ հասանելի են Երեւան քաղաքի բազային երկրատեղեկատվական համակարգի շերտերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում Կոմիտեի նախագահի տեղակալ Նարեկ Գրիգորյանն ասաց, որ կոմունիկացիաները տնօրինող կազմակերպությունները հնարավորություն ունեն միեւնույն հարթակում տեսնել իրենց ենթակայության տակ գտնվող ենթակառուցվածքները: «Բազային երկրատեղեկատվական համակարգի առկայությունը կկրճատի շինարարական թույլտվությունների տրամադրման ժամկետները, կբարձրացնի տարբեր մակարդակներում որոշումների ընդունման արդյունավետությունը, կկրճատի ծախսերն ու կբացառի կրկնակի աշխատանքները»,-ասաց նա:

Գրիգորյանի խոսքով` համակարգը կարեւոր է նաեւ պոտենցիալ ներդրողների համար ` գրավչությունն ապահովելու հարցում: «Օրինակ երբ ներդրողը կարողանում է նախապես իմանալ, թե իրեն հետաքրքրող հողակտորում ինչպիսի կոմունիկացիաներ կան, կամ ինչ հեռավորության  վրա են դրանք գտնվում, նա կարողանում է արդյունավետ որոշել, թե ինչ հեռավորության վրա պետք է տեղադրի գծային ենթակառուցվածքները»,-հավելեց նա:

 Ներկայումս ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի, Երեւանի քաղաքապետարանի, «Ռոստելեկոմ», «Արմենթել», «Յուքոմ», «Վիվա-Սել ՄՏՍ», «Երեւան ջուր», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր», «Գազպրոմ Արմենիա» ընկերություններն արդեն  ներառվել են  գեոպորտալում:

Բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման եւ ներդրման նույնանման աշխատանքներ նախատեսվում է իրականացնել նաեւ Գյումրի քաղաքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]