Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Այսուհետ նորակոչիկներն անմիջապես հավաքակայանում անցնելու են բանակային սննդի. Վիգեն Սարգսյան

Այսուհետ նորակոչիկներն անմիջապես հավաքակայանում անցնելու են բանակային 
սննդի. Վիգեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 1-ին մեկնարկող ամառային զորակոչի առթիվ արդեն անցկացվել է միջգերատեսչական զորակոչային հանձնաժողովի նիստ որի ընթացքում տրվել են հանձնարարականներ նախազորակոչային կցագրման, զորակոչիկներին իրազեկման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ կենտրոնական հավաքակայանում ստեղծված են նոր, ավելի բարելավված պայմաններ։

«Այս զորակոչից սկսած նորակոչիկներն անմիջապես հավաքակայանում անցնելու են բանակային սննդի եւ այլեւս տնից սնունդ բերելու կարիք չի լինի: Այն նաեւ թույլ չի տրվելու, քանի որ շոգ եղանակով պայմանավորված կարող են առողջական խնդիրներ առաջանալ։ Բնականաբար, մինչեւ զորամաս ճանապարհի համար եւս նորակոչիկները սնունդ կստանան»,-ասաց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am