Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Դոնբասում պայթեցվել Է Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցների փոխադրող ավտոմեքենան

Դոնբասում պայթեցվել Է Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցների փոխադրող ավտոմեքենան
Դոնբասում պայթեցվել Է Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցների փոխադրող ավտոմեքենան ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնեցկի մարզում պայթեցվել Է Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈւԱԾ) աշխատակիցների փոխադրող ավտոմեքենան, ինչի հետեւանքով գերատեսչության աշխատակիցներից մեկը զոհվել Է, եւս չորսը՝ վիրավորվել: Այդ մասին հայտնել Է ՈւԱԾ-ի մամուլի քարտուղար Ելենա Գիտլյանսկայան BBC-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ հարձակումը որակված Է որպես ահաբեկչական գործողություն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ըստ «Ուկրաինսկայա պրավդա»-ի հաղորդման, հարձակումը տեղի Է ունեցել Դոնեցկի մարզի Կոստանտինովյան շրջանում: Տուժածների թվում են հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցներ:

Դատելով վնասվածքների բնույթից՝ խոսքը վերաբերում Է պայթուցիկ սարքի կիրառմանը, ճշտում Է հրատարակությունը: Գործը վարում Է Ուկրաինայի զինվորական դատախազությունը:

Հունիսի 27-ին Կիեւում պայթեցվել Է այն ավտոմեքենան, որում գտնվում Էր Ուկրաինայի պաշտպանության նախարարության Հետախուզության գլխավոր վարչության աշխատակից գնդապետ Մաքսիմ Շապովալը: Նա զոհվել Է: Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունն այդ պայթյունը նույնպես որակել Էր ահաբեկչական գործողություն:

ՏԱՍՍ-ը նշում Է, որ, ինչպես եւ նախօրյակին, Ուկրաինայի զինվորական դատախազությունը շտապել Է հայտարարել, որ հետաքննությունը որպես հիմնական վարկած դիտարկում Է «ռուսական հետքը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]