1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Լոս Անջելեսի իրաքահայերի միության ներկայացուցիչներն այցելել են Սփյուռքի նախարարություն

Լոս Անջելեսի իրաքահայերի միության ներկայացուցիչներն այցելել են Սփյուռքի 
նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հունիսի 28-ին ընդունեց Լոս Անջելեսի իրաքահայերի միության փոխնախագահ դոկտ. Մարալ Անջարգոլյանին, հայ ընտանեկան շաբաթօրյա վարժարանի ուսուցչուհի Քնարիկ Գևորգյանին, Հայաստանի իրաքահայերի ընտանեկան մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Վիգեն Կտիկյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրերին՝ Հրանուշ Հակոբյանը կարևորեց կազմակերպության ազգանպաստ գործունեությունը, ընդգծեց, որ ինքնության պահպանման, համահայկական հարցերի շուրջ համախմբվելու, միասնական լինելու համար անհրաժեշտ է ամրացնել կապը Հայրենիքի հետ, ավելի ակտիվ մասնակցել նախարարության ծրագրերին:

Դոկտ. Մարալ Անջարգոլյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ներկայացրեց Լոս Անջելեսի իրաքահայերի միության գործունեությունը, նշեց, որ միության ջանքերով Գլենդելում բացվել է հայ ընտանեկան շաբաթօրյա վարժարան: Քննարկվեցին դասագրքերի, հայոց լեզվի պահպանության, հետ կապված հարցեր: Հյուրերը պատրաստակամություն հայտնեցին ավելի սերտորեն համագործակցել նախարարության հետ, ակտիվորեն մասնակցել նախարարության ծրագրերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]