Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արամ Սաֆարյանը ցանկանում է խորհրդարանականների եւ քաղհասարակության ներկայացուցիչների ավելի ակտիվ համագործակցություն տեսնել

Արամ Սաֆարյանը ցանկանում է խորհրդարանականների եւ քաղհասարակության ներկայացուցիչների ավելի ակտիվ համագործակցություն տեսնել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանն առաջարկում է խորհրդարանի եւ քաղհասարակության, փորձագիտական կառույցների միջեւ ձեւավորել ավելի ակտիվ համագործակցություն:

«Մենք շատ լավ հասկանում ենք, որ մեծանում է որակյալ որոշումներ կայացնելու անհրաժեշտությունը, իսկ որակյալ դիրքորոշում ունենալու համար  անհրաժեշտ է,  որ խորհրդարանի հիմնական ուժերը՝ ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր, ունենան հիմնավորված, գիտականորեն հղկված, քաղաքական, քաղաքացիական տեսանկյունից անթերի դիրքորոշում, որոնք կարողանան առաջ մղել միջազգային ասպարեզում: Դրա համար անհրաժեշտ է, որ քաղաքացիական հասարակության ինստիտուտները,  այն հասարակական կազմակերպությունները, որոնք նպատակ ունեն բարելավելու երկրի իմիջը, ունենան խորհրդարանական ուժերի հետ համագործակցելու  հարթակ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Առաջարկությունների ցանկում փորձագետը առանձնացրեց նաեւ հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովներին կից փորձագիտական ֆորումի ստեղծումը, որն ըստ նրա՝  էապես կնպաստի հանձնաժողովների աշխատանքին:

«Կարծում եմ՝ նաեւ ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերով հանձնաժողովը կարող է նախորդ գումարման խորհրդարանի հաջող փորձն օգտագործել եւ հայ-ռուսական խորհրդարանականների համատեղ տարեկան նիստ հրավիրել»,-եզրափակեց Արամ Սաֆարյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]