Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ն կընդլայնի իր ներկայությունը Աֆղանստանում

ՆԱՏՕ-ն կընդլայնի իր ներկայությունը Աֆղանստանում
 ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն մտադիր Է Աֆղանստանում կրկին ընդլայնել իր ներկայությունը «Թալիբան» շարժման զինյալների ակտիվանալու պատճառով, բայց չի սկսի մասնակցել մարտական գործողություններին: Հունիսի 28-ին այս մասին հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ հունիս 29-ին պաշտպանության նախարարների հանդիպման նախաշեմին կայացած մամուլի ասուլիսում: Ըստ նրա՝ խոսքը վերաբերում Է 4 հազար զինվորական խորհրդականների եւ հրահանգիչների՝ Աֆղանստան ուղարկելուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նախարարները կքննարկեն Աֆղանստանում ուժերի ներկայության ընդլայնման հնարավորությունը, սակայն մենք չենք քննարկում մարտական գործություններին մասնակցությանը վերադառնալու հարցը»,- ասել Է նա:

ՆԱՏՕ-ն Աֆղանստանից իր մարտական ուժերի դուրսբերումն ավարտել Է 2014 թվականին: Այդ ժամանակվանից երկրում գործում Է դաշինքի «Վճռական աջակցություն» (Resolute support) առաքելությունը՝ 13,5 հազար թվակազմով: Դրա խնդիրների մեջ են մտնում Աֆղանստանի՝ շուրջ 360 հազար թվակազմով անվտանգության ազգային ուժերի ուսուցումը, կառավարման եւ թիկունքային ապահովման աջակցումը, ինչպես նաեւ հետախուզական տվյալների տրամադրումը: Ազգային բանակի ֆինանսավորումը նույնպես ապահովում են ՆԱՏՕ-ի երկրները՝ տարեկան շուրջ 5 միլիարդ դոլարի չափով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]