1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ Նախագահն այցելել է «Ռիբոկ» սպորտային ակումբ և «Այ-Փի-Էս-Սի» խորհրդատվական ընկերություն

ՀՀ Նախագահն այցելել է «Ռիբոկ» սպորտային ակումբ և «Այ-Փի-Էս-Սի» 
խորհրդատվական ընկերություն

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերժ Սարգսյանը հունիսի 28-ին ներկա է գտնվել Հայաստանում «Ռիբոկ» սպորտային ակումբի բացման արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը սպորտային ակումբի հիմնադիր-ղեկավարների, «Ռիբոկ»-ի տարածաշրջանային ներկայացուցչի, հանրապետության մարզական ու առողջապահական ոլորտների ներկայացուցիչների և այլ հյուրերի հետ շրջայց է կատարել ոլորտի նորագույն և ժամանակակից սարքավորումներով հագեցած նորաբաց ակումբում, ծանոթացել իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին ու պայմաններին, առաջարկվող ծառայություններին և զարգացման ծրագրերին:

Հանրապետության Նախագահը մայրաքաղաքում այցելել է նաև «Այ-Փի-Էս-Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի նորակառույց գրասենյակ: Սերժ Սարգսյանին ընկերության տնօրեն Հովհաննես Գրիգորյանը ներկայացրել է խորհրդատվական ընկերության գործունեությունը, հիմնումից ի վեր «Այ-Փի-Էս-Սի»-ի կողմից իրականացված աշխատանքները, ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները:

Նորաբաց գրասենյակում Նախագահը զրուցել է հետազոտական, խորհրդատվական, հաղորդակցական բաժինների և առանձին ծրագրերի աշխատակիցների հետ, ծանոթացել նրանց առօրյա աշխատանքների կազմակերպման մանրամասներին ու ընկերության ձեռքբերումներին:

Շրջայցի ավարտին Նախագահ Սարգսյանի ներկայությամբ տեղի է ունեցել փոխգործակցության հուշագրի ստորագրման արարողություն՝ պաշտպանության նախարարության և «Այ-Փի-Էս-Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի միջև՝ բանակից զորացրված երիտասարդների հետ սոցիոլոգիական ելքային հարցումների «Դիտակետ» ծրագրի իրականացման վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]