Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մերկելի դաշինքը Բունդեսթագի ընտրություններից առաջ մեծացրել Է առավելությունը ԳՍԴԿ-ի նկատմամբ. հարցում

 Մերկելի դաշինքը Բունդեսթագի ընտրություններից առաջ մեծացրել Է առավելությունը ԳՍԴԿ-ի նկատմամբ. հարցում
 ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պահպանողականների դաշինքը՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ, Բունդեսթագի ընտրություններից առաջ շարունակում Է մեծացնել իր առավելությունը հանգուցային ընդդիմախոսի՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հասարակական կարծիքի հարցման՝ հունիսի 28-ին հրապարակված արդյունքները, հարցում, որն անցկացրել Է Forsa սոցիոլոգիական ինստիտուտը՝ Stern հանդեսի եւ RTL հեռուստաալիքի պատվերով:

Այսպիսով սոցիալ-դեմոկրատներին չի հաջողվել բեկել միտումը նույնիսկ հունիսի 25-ին անցկացված կուսակցական համագումարից հետո, որտեղ ներկայացվել Է նախընտրական ծրագիրը:

Սոցիոլոգների տվյալներով՝ եթե խորհրդարանական ընտրությունները կայանային այս շաբաթ, Մերկելի Քրիստոնեադեմոկրատական եւ Քրիստոնեասոցիալական միությունների (ՔԴՄ/ՔՍՄ) դաշինքից պահպանողականները կստանային ձայների շուրջ 40 տոկոսը: Դա 1 տոկոսային կետով ավելի Է, քան մեկ շաբաթ առաջ: Դրա հետ մեկտեղ ԳՍԴԿ-ի վարկանիշը չի փոխվել եւ մնացել Է 23 տոկոսի նշագծին, իսկ մրցակիցների միջեւ խզումն աճել Է մինչեւ 17 տոկոսային կետ:

Ձախ կուսակցության եւ «կանաչների» օգտին պատրաստ Է քվեարկել հարցվածների 9-ական տոկոսը, Ազատ դեմոկրատական կուսակցության օգտին, որը դիտարկվում Է որպես ապագա կոալիցիայի գծով ՔԴՄ/ՔՍՄ-ի պոտենցիալ կրտսեր գործընկերներից մեկը, 7 տոկոսը: Եվրոսկեպտիկների «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը, հարցման արդյունքների համաձայն, նույնպես վայելում Է ընտրողների 7 տոկոսի աջակցությունը:

Բունդեսթագի ընտրությունները, որոնց արդյունքներով ձեւավորվելու Է կառավարությունը, կանցկացվեն սեպտեմբերի 24-ին: Ներկայում Գերմանիայում կառավարում Է Մերկելի գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ-ի եւ սոցիալ-դեմոկրատների կոալիցիան: Մերկելի համար սա նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնում գտնվելու արդեն երրորդ ժամկետն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]