Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Այս տարի այնքան մեքենա ենք ձեռք բերել, որ ՊՆ-ն ձեռք չէր բերել վերջին տասնամյակի ընթացքում. Վիգեն Սարգսյան

Այս տարի այնքան մեքենա ենք ձեռք բերել, որ ՊՆ-ն ձեռք չէր բերել վերջին տասնամյակի 
ընթացքում. Վիգեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող մեքենան, որ վթարվել էր օրեր առաջ, եղել է շահագործման ժամկետի մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքով` բանակի պարագայում վթարները երբեմն տեղի ունեցող երևույթներ են: Նախարարը նաև հայտնեց, որ ինքն անձամբ է այցելել և տեղեկացել, որ վթարից տուժածների բոլորի վիճակը բավարար է:

 «Մեքենայում եղել են 18 զինծառայող, իսկ այդ մեքենայի համար թույլատրելի քանակը 20-ն է, հետևաբար` ավելի մարդ չի եղել։ Մեքենան շահագործման ժամկետի մեջ էր։ Այս տարի ավտոպարկի թարմացումներ ենք իրականացրել: Արդյունքում այնքան մեքենաներ ենք ձեռք բերել , որ վերջին տասնամյակի ընթացքում ՊՆ-ն ձեռք չէր բերել: Մեքենաներով հագեցվում են հատկապես առաջնագծի զորամասերը»,- ասաց Սարգսյանը: Նախարարի հավաստմամբ` ավտոտեխնիկան առանց թույլտվության չի կարող վարել ոչ մեկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]