Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանական կողմը 8 չհուղարկավորված զոհ ունի. Վիգեն Սարգսյանը՝ հայկական կողմի վերջին 10 օրվա պատժիչ գործողությունների մասին

Ադրբեջանական կողմը  8 չհուղարկավորված զոհ ունի. Վիգեն Սարգսյանը՝ հայկական կողմի վերջին 10 օրվա պատժիչ գործողությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին 10 օրվա ընթացքում մեր կողմից հաստատված տվյալներով ադրբեջանական կողմն ունի առնվազն 8 զոհ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքով` չհաստատված զոհերի թիվը շատ ավելի մեծ է:

 «Չհաստատված ասելով՝ նկատի ունենք այն, որ մենք գիտենք՝ պատժիչ գործողությունը կատարվել է արդյունավետ և ունենք դիտարկման արդյունք, բայց չունենք համապատասխան ապացույցներ: Մեր տվյալներով` 8 զոհից ոչ մեկը հուղարկավորված չէ: Ադրբեջանական մամուլում այդ ութ զոհերի մասին որևէ տեղեկություն չկա»,- ասաց նախարարը` հավելելով, որ հարկավոր է հաշվի առնել նման իրականությունը, երբ մտածում ենք մեր հակառակորդի մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]