Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դատախազության համակարգում կոռուպցիոն երևույթները ունենալու են խիստ իրավական հետևանքներ. Արթուր Դավթյան

Դատախազության համակարգում կոռուպցիոն երևույթները ունենալու են խիստ 
իրավական հետևանքներ. Արթուր Դավթյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վստահեցնում է, որ դատախազության համակարգում կոռուպցիայի գոյությունը ունենալու է խիստ իրավական հետևանքներ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Դավթյանն ընդգծեց, որ դրա վառ վկայությունն այն հանգամանքն է, որ վերջերս իր միջնորդությամբ կաշառք ստանալու համար դատախազ է ձերբակալվել: «Դրա մասին քաջ գիտի ցանկացած դատախազ: Բնականաբար, բացառել, որ 337 դատախազներից ոչ ոք այսօր, երեկ, 10 օր առաջ ներգրավված չի եղել որևէ կոռուպցիոն գործընթացի մեջ, դժվար կլինի: Բայց կրկնում եմ, որ մի բան ակնհայտ է՝ եթե նման բան պարզվի, եթե լինեն համապատասխան հաղորդումներ, նման իրավիճակում վերաբերմունքը լինելու է մի քանի անգամ ավելի խիստ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Արթուր Դավթյանը:

Նա հավելեց, որ իրենք ունեն դատախազների գործունեությունը վերահսկելու համապատասխան մեխանիզմներ և անգամ առանց համապատասխան հաղորդումների կարող են բացահայտել նրանց թույլ տված խախտումները, որոնք կարող են լինել տարբեր բնույթի: «Մենք ունենք համապատասխան վերահսկողական մեխանիզմներ: Ստորադաս դատախազների կայացրած ակտերը ստուգվում են վերադաս դատախազների կողմից: Այսինքն, եթե նույնիսկ չլինեն համապատասխան հաղորդումներ, մենք ստորադաս դատախազների որոշումները ստուգելու ընթացքում խախտումներ հայտնաբերելու դեպքում դրանց համաչափությամբ միջոցներ ենք ձեռնարկում: Եթե այդ խախտումը կարգապահական է, ապա լինում են կարգապահական հետևանքներ, իսկ եթե խախտումները հանգեցնում են հանցագործության, այդ փաստով հարուցվում է քրեական գործ և սկսվում է նախաքննություն»,- մանրամասնեց Արթուր Դավթյանը:

Հարցին՝ երբևէ ուշադրություն դարձրել է դատախազների հայտարարագրերին, քանի որ իրավապաշտպանները պնդում են, որ նրանց ստացած նվիրատվությունները հենց կաշառք են, Արթուր Դավթյանը պատասխանեց, որ ուշադրություն հայտարարագրերին չի դարձրել, քանի որ նման փաստի առկայությունը իր համար որևէ վարույթ հարուցելու հիմք չէ: «Դուք գիտեք, որ մենք վերջերս ընդունել ենք ապօրինի հարստացումը քրեականացնող օրենք, որից հետո արդեն որոշակի հակասություններով հանդերձ հայտարարագիրն առիթ կհանդիսանա վարույթներ հարուցելու համար: Այդ ժամանակ ես վստահեցնում եմ, որ առաջինը սկսելու եմ դատախազների հայտարարագրերն ուսումնասիրել»,- եզրափակեց ՀՀ գլխավոր դատախազը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]