Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում սկսել են գրիպի դեմ ծեփասպեղանու փորձարկումները

ԱՄՆ-ում սկսել են գրիպի դեմ ծեփասպեղանու փորձարկումները
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում տեղի Է ունեցել գրիպի դեմ պատվաստանյութով ծեփասպեղանու կլինիկական փորձարկումների առաջին փուլը: Ջորջիայի նահանգի համալսարանի եւ Էմորիի համալսարանի գիտնականների գյուտն ԱՄՆ-ում կարող Է վաճառքի հանվել մի քանի տարի հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ծեփասպեղանին պարունակում Է պատվաստանյութով պատիճ, իսկ այն կողմում, որը հպվում Է մաշկին, գտնվում են մանր ասեղիկներ: Երբ ծեփասպեղանին օգտագործում են, ասեղիկները պատվաստանյութը ներարկում են մաշկի վերին շերտի տակ եւ լուծվում: Ծեփասպեղանու մշակողների կարծիքով՝ այն կարող Է օգնել այն մարդկանց, ովքեր հնարավորություն չունեն պատվաստվելու ավանդական մեթոդով: Դրանք այն մարդիկ են, ովքեր տառապում են տրիպանոֆոբիայով, եւ փոքր երեխաները, որոնց ասեղները նույնպես հաճախ դուր չեն գալիս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]