Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Զբոսաշրջային նպատակային շուկա հանդիսացող երկրների համար Հայաստանը կդյուրացնի վիզային ռեժիմը

Զբոսաշրջային նպատակային շուկա հանդիսացող երկրների համար Հայաստանը կդյուրացնի վիզային ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու, զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացումն ու մրցունակությունն ապահովելու, զբոսաշրջային գրավչությունները արդյունավետ օգտագործելու համար ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունն իրականացնելու է բազմավեկտոր քաղաքականություն: Զբոսաշրջության զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության նախաձեռնությունների հիմնական նպատակն է զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել տարեկան 3 միլիոնի։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

«Մի կողմից՝ աշխատանքներ են տարվելու ոլորտը կարգավորող իրավական դաշտը կատարելագործելու ուղղությամբ, մյուս կողմից` զբոսաշրջային ենթակառուցվածքները զարգացնելու, կոնկրետ ծրագրեր իրականացնելու և երկրի ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ: Կսահմանվեն զբոսաշրջային ծառայություններին ներկայացվող որակական նոր պահանջներ, կներդրվեն դրանց ապահովման մեխանիզմները: Արդեն ավանդական դարձած և մեծ համբավ վայելող միջոցառումները կշարունակեն ստանալ պետական աջակցություն։ Առանձնահատուկ կարևորություն ենք տալիս այնպիսի նախաձեռնությունների իրագործմանը, ինչպիսիք են «Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» ռազմավարության իրականացումը, Էկոտուրիզմի զարգացումը և այլն»,-ընդգծեց նախարարը:

Նրա դիտարկմամբ՝ դեռևս անելիքներ կան նպատակային շուկա հանդիսացող երկրների քաղաքացիների համար՝ առանց արտոնագրի Հայաստան մուտքի ռեժիմ սահմանելու կամ մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացը պարզեցնելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am