1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Օբամայի ընտանիքը բայդարկայով զբոսնել Է Ինդոնեզիայում հանգստանալու ընթացքում

Օբամայի ընտանիքը բայդարկայով զբոսնել Է Ինդոնեզիայում հանգստանալու ընթացքում
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման իր ընտանիքի հետ միասին բայդարկայով զբոսնել Է Ինդոնեզիայի Բալի կղզում հանգստանալու ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Daily Mail թերթը:

Օբաման ինքը, քաղաքական գործչի կինը՝ Միշելը, նրանց 18-ամյա դուստրը՝ Մալիան, եւ 16-ամյա Սաշան բայդարկայով զբոսնել են Բալիի ամենաերկար գետով՝ Այուգնով: 75-կիլոմետրանոց գետը, թերթի տեղեկատվության համաձայն, մեծ ժողովրդականություն Է վայելում զբոսաշրջիկների շրջանում:

Նաեւ ամերիկացիներն այցելել են Ջատիլուվի բրնձի տեռասներ: Օբամայի ընտանիքն իջեւանել Է Four Seasons Resort Bali հյուրանոցում, որը գտնվում Է Ուբուդ քաղաքում: Հյուրանոցի համարի արժեքը մեկ գիշերվա համար կազմում Է շուրջ 2,5 հազար դոլար: Նաեւ պլանավորվում Է, որ քաղաքական գործիչը ճառով հանդես կգա (Ինդոնեզիայի մայրաքաղաք) Ջակարտայում ինդոնեզական սփյուռքի ժողովում: Ինչպես գրում Է Daily Mail-ը, ամերիկացին Ինդոնեզիայում 1960-ական թվականներին ապրել Է իր մոր եւ նրա երկրորդ ամուսնու հետ միասին:

Լուսանկարը` Reuters

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]